Սինգապուրում վայրէջքի ժամանակ բռնկվել է Boeing 777-ը

06:32 • 27.06.16

Singapore Airlines ավիաընկերությանը պատկանող Boeing 777-ը, որը չվերթ էր իրականացնում Միլանից, բռնկվել է Սինգապուրում վայրէջքի ժամանալ, հաղորդում է Channel News Asia-ն։

Ըստ նախնական տեղեկությունների՝ տեղի է ունեցել վառելիքի արտահոսք, ինչի հետևանքով բռնկվել է ինքնաթիռի աջ հատվածը։

Հրշեջներին մի քանի րոպեների ընթացքում հաջողվել է մեկուսացնել կրակը։  Նշվում է, որ ուղևորներից ոչ մեկը չի տուժել։

Հիշեցնենք, որ մայիսին Տոկիոյի օդանավակայնում բռնկվել էր Korean Air-ի ինքնաթիռը։

Սինգապուրում վայրէջքի ժամանակ բռնկվել է Boeing 777-ը