Brexit-ից հետո ԱՄՆ-ն կորցնում է իր ազդեցության լծակները ԵՄ-ում. The New York Times
ԱՄՆ-ն կորցնում է դիվանագիտական ազդեցությունը Եվրամիության վրա՝ Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալու որոշումից հետո. գրում է The New York Times-ը:
Նշվում է, որ երկար ժամանակ Բրիտանիան ԱՄՆ-ի ամենավստահելի եվրոպական գործընկերն էր անվտանգության, հետախուզության ու առևտրի ոլորտներում. «Դժվար թե մայրցամաքում հնարավոր է գտնել մի երկիր, որն այդքան ուժգին համակրել է ԱՄՆ-ին, և «եվրոպական դեբատների ժամանակ փոխել հավասարակշռությունը», որպեսզի արդյունքը Վաշինգտոնի համար բարենպաստ լինի»:
NYT-ն գրում է, որ Brexit-ը Արևմուտքի համար շատ անհաջող պահի համընկավ, քանի որ ԱՄՆ-ն ու դաշնակիցները հնարավորություններ են փնտրում Ռուսաստանի հետ հարաբերությունները վերակառուցելու, ՆԱՏՕ-ի դիրքերը ամրապնդելու, սիրիական ճգնաժամը կարգավորելու, ԵՄ-ԱՄՆ առևտրային համաձայնագրերը վերակառուցելու համար:
Բացի այդ, Բրիտանիայի դուրս գալը դաշինքից կասկածի տակ է դնում նաև ԱՄՆ-ի երկարաժամկետ պլանը, համաձայն որի՝ ԵՄ-ի դերակատարությունը տարածաշրջանում ու Մերձավոր Արևելքում աստիճանաբար ավելացնելու էր, միևնույն ժամանակ Վաշինգտոնն ավելի էր կենտրոնանում Ասիայի վրա:
«ԱՄՆ-ն ստիպված կլինի նոր ռազմավարություն մշակել.- ենթադրում է թերթը: -Եթե ավելի վաղ Վաշինգտոնը չէր պլանավորում լուրջ ջանքեր գործադրել ԵՄ-ի հետ հարաբերությունների վերանայման համար, ապա այժմ դրա համար մի քանի տարի կպահանջվի»:
Հոդվածի հեղինակը խոսում է այն մասին, թե ինչ երկիր կարող է փոխարինել Բրիտանիային՝ որպես ԱՄՆ-ի դաշնակից ԵՄ-ում և եզրահանգում է, որ հստակ հավակնորդ չկա. խոշոր երկրները դրան պատրաստակամություն չեն հայտնում, իսկ ՆԱՏՕ-ին վերջերս անդամակցած երկրները, օրինակ՝ Լեհաստանը, բավարար ազդեցություն չունի ԵՄ-ի վրա:










