Brexit-ը Մեծ Բրիտանիան կբերի ռեցեսիայի. Goldman Sachs
Մեծ Բրիտանիան Եվրամիությունից դուրս գալու (Brexit) հետևանքով կհայտնվի ռեցեսիայի մեջ, որի պատճառով երկրի ՀՆԱ-ն մեկուկես տարվա ընթացքում կարող է նվազել 2,75 տոկոսով, կարծում են Goldman Sachs բանկի տնտեսագետները:
«Այժմ մենք սպասում ենք, որ բրիտանական տնտեսությունը 2017 թվականի սկզբին կմտնի փափուկ ռեցեսիայի մեջ»,- ասել են բանկի տնտեսագետները: Նրանց կանխատեսմամբ՝ Մեծ Բրիտանիայի ՀՆԱ-ն կկրճատվի մոտ 2,75 տոկոսով առաջիկա 18 ամիսներին:
Հիշեցնենք, որ հունիսի 23-ին Մեծ Բրիտանիայում ԵՄ-ի կազմը լքելու հարցով հանրաքվե է անցկացվել, որի արդյունքում ընտրողների մոտ 52 տոկոսը կողմ է արտահայտվել ԵՄ–ից դուրս գալուն: Հետաքրքրական է, որ Շոտլանդիայում հանրաքվեի մասնակիցների 62 տոկոսը ցանկություն է հայտնել շարունակել ԵՄ-ին անդամակցությունը:










