Զոհված Վազգեն Հարությունյանի որդին՝ Գրիգորն արդեն լսում է. նրան լսողական սարք է տեղադրվել

19:37 • 27.06.16

Ապրիլի 30-ին Մատաղիսի դիրքերում զոհված Վազգեն Հարությունյանի որդուն՝ Գրիգորին, այսօր «Արաբկիր» հիվանդանոցում հովանավորի աջակցությամբ տեղադրվել է լսողական սարք:

Tert.am-ի հետ զրույցում նրա մայրը՝ Անուշ Տոնոյանը պատմեց, որ սարքը փորձարկվել է և երեխան զգում է ձայներն ու արձագանքում:

«Երեխայի մոտ մի քիչ փոփոխություններ կան, ակտիվացել էր»,-ասաց նա և նշեց, որ Գրիգորը պարզ լսում է ձայները:

Նա պատմեց, որ ձայներ կան, որոնք երեխային դուր են գալիս, սակայն շատ բարձր ձայները դուր չեն գալիս: Մայրը նշեց, որ ինքը և Գրիգորի եղբայրը՝ Ալեքսանդրը, շատ են անհանգստանում հետագայի համար:

«Հետագայում դեռ չգիտենք ոնց կլինի, պետք է արդյունքներին սպասենք»,-ասաց նա և նշեց, որ տղան մեկ-մեկ էլ կարծեք հոգնում է:

Հիշեցնենք, որ Tert.am-ն անդրադարձել է Վազգեն Հարությունյանի ընտանիքին և զրուցել նրանց հետ: Նշենք նաև, որ Գրիգորը տառապում է մանկական կաթվածով (DCP):

 

 

 

 

 

 

 

 

Զոհված Վազգեն Հարությունյանի որդին՝ Գրիգորն արդեն լսում է. նրան լսողական սարք է տեղադրվել