«Ինջիրլիկ»-ի խնդիրը, Գերմանիայի պաշտպանության նախարարի որոշումն ու Յըլդըրըմի պատասխանը

16:50 • 27.06.16

Ինչպես ավելի վաղ հաղորդել է Tert.am-ը՝ Թուրքիան հունիսի 23-ին գերմանացի պատգամավորներին արգելել է այցելել «Ինջիրլիկ» ավիաբազա։

Իրադարձությունից մի քանի օր անց՝ հունիսի 26-ին, Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա Ֆոն դեր Լեյենը ցանկություն է հայնտնել անձամբ գնալ Թուրքիա՝ պարզելու, թե ինչ պատճառներով է դա տեղի ունեցել, հաղորդվում է գերմանական Tagesschau հեռուստաալիքի պաշտոնական կայքում։

«Իմ փորձի մեջ այսպիսի բան երբեք չի եղել։ Լրիվ բնական է, որ Պաշտպանության բանակի ներկայացուցիչները ցանկացել են այցելել տարածաշրջանում գտնվող գերմանացի զինվորներին։ Ակնհայտ է, որ Թուրքիան դժգոհ է Գերմանիայից՝ Հայոց ցեղասպանության մասին բանաձևն ընդունելու համար, բայց սա նման վարվելաձևի պատճառ չպիտի հանդիսանա»,- նշել է քաղաքական գործիչը։

Այսօր՝ հունիսի 27-ին, հայտնի է դարձել, որ Ֆոն դեր Լեյենին թույլ է տրվելու Թուրքիայում տեղակայված ավիաբազաներն այցելել։  Այս մասին նույնպես հաղորդում է Tagesschau-ն՝ հղում անելով Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի տարածած պաշտոնական հայտարարությանը։

Ֆոն դեր Լեյենը կայքին տրված հարցազրույցում դեռևս չի նշել իր մեկնելու օրը։ Նա ասել է, որ կփորձի վերականգնել Խորհրդարանի անդամների մուտքն ավիաբազաներ։

«Ինջիրլիկ»-ի խնդիրը, Գերմանիայի պաշտպանության նախարարի որոշումն ու Յըլդըրըմի պատասխանը