Հնդկաստանում ոստիկանները ծեծկռուք են սարքել փողոցում` չկարողանալով կիսել կաշառքը (տեսանյութ)
Հնդկաստանում ոստիկանները վիճել են փողոցում կաշառքի պատճառով: Միջադեպը տեղի է ունեցել Ութար-Պրադեշ նահանգի մայրաքաղաքում: Հինգ իրավապահների մասնակցությամբ ծեծկռտուքը տեսաձայնագրվել է, և հոլովակն արագ տարածվել է համացանցում, գրում է Вести-ն:
Նշվում է, որ ոստիկանները «տուրք» են հավաքել փողոցային վաճառականներից և վիճել` փորձելով կիսել գումարը: Նրանք չեն ամաչել նույնիսկ հարաբերությունները պարզել օրը ցերեկով բազմաթիվ անցորդների աչքի առաջ:
Հոլովակում երևում է` ինչպես են 2 ոստիկաններ կատաղի ծեծում միմյանց, ևս 3-ը փորձում են նրանց բաժանել:










