Իրանում իշխանությունները տերերից առգրավում են շներին

13:19 • 27.06.16

Իրանի կենտրոնական հատվածում իշխանություններն սկսել են առգրավել քաղաքացիների ընտանի կենդանիներին` մասնավորապես շներին` պատճառաբանելով, որ «շուն պահելը Արևմուտքից եկած վուլգար սովորություն է»:

Ինչպես նշում է Al Arabiya-ն, Սպահանի բնակիչ Շահին Շահրը պատմել է, որ օրեր առաջ  ոստիկանության ներկայացուցիչները հանկարծակի հայտնվել են իր տանն ու առգրավել շանը:

Հայտնի է, որ Սպահանում շներին առգրավելու հրահանգը տվել է տեղի դատախազ Մոհսեն Բուսաիդին, ով ավելի վաղ հայտարարել է, որ «շուն պահելն ու նրանց խնամելը հարամ է և արգելված է իսլամի կողմից»:

Աղբյուրը հավելում է, որ Իրանում ոստիկանությունը տուգանում է բոլոր նրանց, ովքեր շների հետ զբոսնում են փողոցներում: