17-ամյա աղջկա սպանության մեջ կասկածվող Արսեն Խոջայանը կալանավորվել է (լուսանկարներ). shamshyan.com

22:31 • 27.06.16

Այսօր` հունիսի 27-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մերուժան Գալստյանը միջնորդություն են ներկայացրել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուրի բնակիչ, 25-ամյա Արսեն Խոջայանի նկատմամբ: 

Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։

Դատավոր Զոյա Զաքինյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով` որոշել է բավարարել միջնորդությունը,  և Ա. Խոջայանը, ով կասկածվում է 17-ամյա Աստղիկ Հանիսյանին դանակի 10-ից ավելի հարվածներով սպանելու մեջ, կալանավորվեց:

Ա. Խոջոյանը տեղափոխվել է Վանաձոր քրեակատարողական հիմնարկ:

Հիշեցնենք, որ Ա. Խոջայանն ադրբեջանական կողմում էր հայտնվել 2014 թվականի մարտի 7-ին և Հայաստան էր վերադարձվել ապրիլի սկզբին:

17-ամյա աղջկա սպանության մեջ կասկածվող Արսեն Խոջայանը կալանավորվել է (լուսանկարներ). shamshyan.com