Բրիտանիան պետք է դիմում ներկայացնի ԵՄ-ից դուրս գալու մասին. Գերմանիայի կառավարություն
Բրիտանիայի կառավարությունը պետք է պաշտոնական դիմում ներկայացնի ԵՄ-ի կազմից երկրի դուրս գալու մասին՝ Լիսաբոնի համաձայնագրի 50-րդ հոդվածի համապատասխան: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը, հայտնում է ТАСС-ը:
«Բոլոր կողմերի համար առաջացել է նոր և միաժամանակ դժվար իրավիճակ: Կանցլերն արդեն կոչ է արել հապճեպ, պարզ որոշումներ չկայացնել, այլ ուսումնասիրել դրանք ԵՄ անդամ երկրների հետ»,- ասել է նա:
«Մենք հստակ ընթացակարգ ունենք ու պետք է դրան հետևենք: Մեծ Բրիտանիան պետք է 50-րդ հոդվածի համաձայն հայտնի ԵՄ-ից դուրս գալու ցանկության մասին»,- հավելել է Զայբերտը:
«Դա կարող է անել միայն բրիտանական կառավարությունը: Պարզ է մի բան՝ մինչև կառավարությունը չհայտնի այդ մասին, չեն լինի ոչ պաշտոնական բանակցություններ»,- եզրափակել է կառավարության ներկայացուցիչը։










