Ամենաքիչը երկու մարդ  է զոհվել Մադագասկարի մայրաքաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով  

05:20 • 27.06.16

 

Ամենաքիչը երկու մարդ է զոհվել և մոտ 70-ը վնասվածքներ է ստացել Մադագասկարի մայրաքաղաքի մարզադաշտում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։

Պայթյունը տեղի է ունեցել անվճար համերգի ժամանակ, որը տեղի էր ունենում Մադագասկարի անկախության 56-րդ ամյակի տոնակատարության շրջանակներում։ Ավելի վաղ մայրաքաղաք Անտանանարիվույում ռազմական շքերթ էր տեղի ունեցել։

Երկրի իշխանությունները հակված են ահաբեկչական գործողության վարկածին։

Նշենք, որ երկրում քաղաքական կայունությունը բավականին փխրուն է՝ կապված գործող նախագահ Էրի Ռադզաունարիմամպիանինայի կողմնակիցների և հակառակորդների դաժան բախումների հետ։