Սողանքի պատճառով Շահումյան գյուղում տներ են փլուզվել
Հունիսի 27-ին` ժամը 10.42-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մարզի Շահումյան գյուղի Ամառանոցային 4-րդ փողոցի թիվ 10 փակուղու 16-րդ և 18-րդ տները հորդառատ անձրևների հետևանքով առաջացած սողանքի պատճառով կրել են նյութական մեծ վնաս, իսկ նույն փողոցում գտնվող մնացած 4-ը շարունակում են մնալ վտանգային գոտում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից։
Ինչպես նշում է Shamshyan.com կայքը, Վանաձորից դեպի Դիլիջան տանող ճանապարհահատվածում՝ Շահումյան գյուղի վարչական տարածքում 2 տուն է հիմնովին փլուզվել:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:










