Օսլոյի դատարանը մերժել է Նորվեգիայի կառավարության դեմ Սնոուդենի հայցը. Reuters

15:51 • 27.06.16

Օսլոյի դատարանը մերժել է ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի կողմից Նորվեգիայի կառավարության դեմ ներկայացված հայցը՝ Նորվեգիայի տարածք մտնելու դեպքում ԱՄՆ-ի իշխանություններին հանձնելու մտադրության առնչությամբ: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը:

Ռուսաստանում ժամանակավոր ապաստան ստացած Սնոուդենը հայց է ներկայացրել Օսլոյի դատարան ապրիլին Նորվեգիա ժամանելու հնարավորություն ստանալու և խոսքի ազատության պաշտպանության մեջ ներդրման համար տեղի ՓԵՆ-ակումբի մրցանակը ստանալու համար:

Օսլոյի դատարանը մերժել է Նորվեգիայի կառավարության դեմ Սնոուդենի հայցը. Reuters