Օլանդն ու Մերկելը քննարկել են Մեծ Բրիտանիայի հանրաքվեից հետո տիրող իրավիճակը  

01:55 • 27.06.16

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսային զրույց են ունեցել, որի ընթացքում պայմանավորվածություն են ձեռք բերել Մեծ Բրիտանիայի ԵՄ կազմից դուրս գալու որոշումից հետո իրավիճակի վերահսկման վերաբերյալ, հաղորդում է Reuters գործակալությունը։

«Նրանք լիակատար համաձայնություն են հայտնել, թե ինչպես վերահսկել բրիտանական հանրաքվեից հետո ստեղծված իրավիճակը»,- հայտարարել են Ֆրանսիայի նախագահի ներկայացուցիչները։

Նաև հաղորդվում է, որ երկու երկրների ղեկավարը նման իրավիճակներից խուսափելու համար երկու երկրների միջև թափանցիկության լիակատար հույս է հայտնել։

Հիշեցնենք, որ հինգշաբթի Մեծ Բրիտանիայում հանրաքվե է անցկացվել ԵՄ կազմում մնալու վերաբերյալ։ Ըստ պաշտոնական տվյալների՝ ԵՄ կազմից դուրս գալու օգտին քվեարկել է ընտրողների 51,9%-ը։

Օլանդն ու Մերկելը քննարկել են Մեծ Բրիտանիայի հանրաքվեից հետո տիրող իրավիճակը