Ավստրալացի երիտասարդը խոստովանել է կենգուրուի մասնակցությամբ ահաբեկչություն նախապատրաստելու մասին
Ավստրալիայում երիտասարդը խոստովանել է կենգուրուի մասնակցությամբ ահաբեկչություն նախապատրաստելու մասին։
19-ամյա Սևդեթ Ռամազան Բեսիմը 2015 թվականի ապրիլի 25-ին պլանավորել էր Մելբուռնում Վետերանների օրվա հանդիսավոր արարողության ժամանակ հարձակում գործել ոստիկանների վրա։
Նա ցանկացել է պայթուցիկներով «զինված» կենգուրուին ոստիկանների խմբի մոտ ուղարկել, հայտնում է Reuters-ը։
Հատուկ ծառայությունների աշխատակիցներին հաջողվել է «որսալ» նրա նամակագրությունը 15-ամյա մի երիտասարդի հետ և այս կերպ բացահայտել չարագործի մտադրությունը։ Ըստ ստացված տվյալների՝ Բեսիմը նաև պլանավորել էր գլխատել ոստիկաններին։ «Կուզենայի նրանց գլուխները կտրել»,- գրել էր երիտասարդը։
Սույն թվականի հունվարին ձերբակալվելուց հետո Բեսիմը կտրականապես հերքել է իր մեղավորությունը, սակայն այժմ որոշել է խոստովանել։ Մեղադրյալին ցմահ բանտարկություն է սպառնում։










