Կալիֆորնիայում հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 4-ի (լուսանկարներ)
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 4-ի, հայտնել են Սան Դիեգո շրջանի իշխանությունները, որտեղ հայտնաբերվել է ևս 2 դի:
«Տղամարդու և կնոջ մարմինները, որոնց ինքնությունը դեռևս պարզված չէ, հայտնաբերվել են Պոտրերոյում: Այդ տեղանքում հունիսի 19-ից գործում է պարտադիր տարհանման ռեժիմ»,- նշել է շրջանի ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Քալդուելը։
Կալիֆորնիայում կա մոտ 9 խոշոր հրդեհում, ամենամեծը գրանցվել է Քերն շրջանում: Այնտեղ 18.3 հա տարածքում կրակը ոչնչացրել է արդեն 250 տուն և կառույց: Նշվում էր, որ Լեյք Իզաբելում տարեց ամուսիններ են մահացել, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:


















