Նորզելանդացի գործարարները կրուիզային զբոսանավ կգնեն՝ անօթևաններին տեղավորելու համար
Մի խումբ նորզելանդացի հարուստ գործարարներ երկրում անօթևանների կացարանի խնդիրը մասամբ լուծելու հարցին ուշագրավ մոտեցում են ցուցաբերել:
Ինչպես նշում է The Guardian-ը, նրանք պատրաստվում են գնել մեծ կրուիզային զբոսանավ ու այնտեղ տեղավորել անօթևաններին:
Խոսքը, մասնավորապես, Օքլենդ քաղաքի անօթևան բնակիչների մասին է, որոնց թիվը հասնում է մի քանի հարյուրի:
Հայտնի է, որ գործարարները մտադիր են գնել Օքլենդի նավահանգստում գտնվող իտալական մի զբոսանավ, որտեղ կտեղավորվի 400 անօթևան:
«Կրուիզային զբոսանավում ապրելը հարցի վերջնական լուծում չի կարող լինել, բայց ներկայում իրավիճակն այնքան է բարդացել, որ անգործության մատնվելն ուղղակի հանցանք է», -ասել է գործարար Գարի Հաուսը` մանրամասնելով, որ զբոսանավի գնման համար կծախսվի 5 մլն դոլար:










