Երևանի բնակիչը ինքնասպան է եղել. ահազանգ ԱԻՆ-ում

11:15 • 30.06.16

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հունիսի 30-ին, ժամը 10.49-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վիլնյուսի փողոցի թիվ 79 շենքի 8-րդ հարկի բնակարաններից մեկի բնակիչը ինքնասպան է եղել: 


Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: 


Փրկարարները բնակարանի խորդանոցում հայտնաբերել են 1949 թ. ծնված Ա. Ղ.-ի դին (կախված):