Դատարանը մերժեց Ավետիսյանների սպանության գործով քաղհայցն ընդդեմ Ռուսաստանի
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժեց Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդների շահերի պաշտպանների քաղաքացիական հայցն ընդդեմ Ռուսաստանի Դաշնության։
Այս մասին հայտնում է azatutyun.am կայքը։
Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչները, հիշեցնենք, քաղհայցով Ռուսաստանից պահանջում էին Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանության գործով բարոյական վնասի փոխհատուցում։
Անցյալ դատական նիստի ավարտին Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպան Լուսինե Սահակյանն «Ազատության»-ը փոխանցել է, որ իրենց վստահորդները քաղհայցը ներկայացրել են, որպեսզի Ռուսաստանը իմանա, որ պատասխանատվություն կկրի, եթե հետագայում շարունակի նման գործողությունները:
«Մենք գտնում ենք, որ Ռուսաստանի Դաշնությունը պետք է շատ զգույշ լինի և Հայաստանի Հանրապետություն ուղարկի այն զինծառայողներին, որոնք իրականում ընտրյալ պետք է լինեն»,-ասել է նա։










