Մենք ցանկանում ենք մնալ ԵՄ-ի կազմում. Շոտլանդիայի կառավարության ղեկավար
Շոտլանդիայի կառավարության առաջին նախարար Նիկոլա Ստերջենը կարծում է, որ Brexit-ից հետո (Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցով հանրաքվեն-Խմբ.) ԵՄ-ում Շոտլանդիայի մնալու վերաբերյալ բանակցությունները հեշտ չեն լինի, գրում է dw.com-ը։
«Ես չեմ կարող թերագնահատել խնդիրները, որոնք կանգնած են մեր առջև»,- հայտարարել է նա Բրյուսելում եվրոպացի առաջատար քաղաքական գործիչների հետ հանդիպումից հետո:
Ստերջենի խոսքով՝ ինքը ԵՄ առաջնորդների հետ քննարկել է Brexit-ի հետևանքները: Նա նշել է, որ այդտեղ է գտնվում ոչ թե Մեծ Բրիտանիայից Շոտլանդիայի անկախությունը քարոզելու համար, այլ նրա համար, որ բացատրի` Շոտլանդիան ցանկանում է մնալ ԵՄ-ում:
Այն բանից հետո, երբ Շոտլանդիայի բնակչության մեծամասնությունը դեմ է արտահայտվել Մեծ Բրիտանիայի` ԵՄ-ի կազմից դուրս գալուն, Ստերջենը կրկին վերադարձել է երկրի հնարավոր անկախացմանը Միացյալ Թագավորությունից` ԵՄ-ում մնալու հնարավորությունն ունենալու համար:
Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ժան- Կլոդ Յունկերը նշել է, որ Շոտլանդիան իրավունք է վաստակել Բրյուսելում լսված լինելու համար:










