Բրիտանացուն 30 տարվա ազատազրկում է սպառնում Թրամփի դեմ մահափորձի համար
Մեծ Բրիտանիայի 20-ամյա քաղաքացի Մայքլ Սենդֆորդին, ով ձերբակալվել է ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ մահափորձի ժամանակ, մեղադրանքներ են ներկայացվել, գրում է Associated Press-ը:
Նրան սպառնում է մինչև 30 տարվա ազատազրկում:
Նշվում է, որ Սենդֆորդը մեղադրվում է հրազենի ապօրինի պահման, պաշտոնական միջոցառումը տապալելու, պաշտոնատար անձին ծառայողական պարտականությունները կատարելիս խոչընդոտներ ստեղծելու համար: Մեղադրական դատավճիռը ներկայացրել է Լաս Վեգասի դատախազ Դենիել Բոգդենը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Լաս Վեգասում Թրամփի կողմնակիցների ցույցի ժամանակ ձերբակալվածը մոտ 1 տարի նախապատրաստել է մահափորձը:










