Թուրք-իսրայելական հարաբերությունները կռվի պատճառ են դարձել Քնեսեթում (տեսանյութ)

09:06 • 30.06.16

Թուրքիայի հետ հարաբերությունների վերականգնման հարցի քննարկումն իսրայելական Քնեսեթում (խորհրդարանում) կռվով է ավարտվել: Պատգամավորներից մեկը քննարկման ժամանակ իշխանություններին մարդասպան է անվանել:

 

Նա հիշել է 2010թ. դեպքերը, երբ իսրայելցի զինվորականները կրակ էին բացել, այսպես կոչված, «Ազատության տորմիղի» վրա: Մասնավորապես՝ նրանք կրակ էին բացել թուրք իրավապաշտպանների` Գազայի բնակիչների համար հումանիտար օգնություններով 6 նավերի վրա։

 

Համաձայնագրի նախագծի հակառակորդները հայտարարել են, որ նախևառաջ Թել Ավիվը պետք է պաշտոնապես ներողություն խնդրի Անկարայից և միայն հետո վերականգնի հարաբերությունները:

 

Բնականաբար, նման դիրքորոշումը ոչ բոլորն են կիսել: Նախ բանավեճ է սկսվել, այնուհետ օրենսդիրներն արդեն բռունցքներ թափահարելով են որոշել պարզել, թե ով է ճիշտ, հայտնում է Вести-ն:

 

 

 

 

Թուրք-իսրայելական հարաբերությունները կռվի պատճառ են դարձել Քնեսեթում (տեսանյութ)