Գերմանիան ցավակցել է Թուրքիային՝ Բրանդենբուրգյան դարպասները Թուրքիայի դրոշի գույներով լուսավորելով (լուսանկար, տեսանյութ)

10:23 • 30.06.16

Բեռլինում Բրանդենբուրգյան դարպասները լուսավորել են Թուրքիայի դրոշի գույներով, հայտնում է ABC News հեռուստաալիքը:

 

Այդկերպ Գերմանիայի մայրաքաղաքը ցավակցություն է հայտնել Ստամբուլի օդանավակայանում ահաբեկչության առնչությամբ:

 

Թուրքիայի իշխանությունների նախնական տվյալներով՝ օդանավակայանի վրա հարձակման համար պատասխանատու է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

 

Հիշեցնենք, որ հունիսի 28-ի երեկոյան Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում ահաբեկչություն է իրականացվել։ Մահապարտները կրակ են բացել, իսկ հետո պայթուցիկներ գործի դրել։ Վերջին տեղեկություններով՝ ահաբեկչության զոհերի թվիը հասել է 41-ի: Վիրավորների թիվը 239 է:

Berlin's Brandenburg Gate lit up to display Turkish flag in solidarity with the country following airport attack.