Նշվել է ապրելու համար ԱՄՆ-ի վատագույն քաղաքը

10:08 • 30.06.16

ԱՄՆ Ֆլորիդա նահանգում գտնվող Մայամի քաղաքը նշվել է ապրելու համար որպես ամենավատ քաղաք: Բնակավայրը զբաղեցրել է առաջին տեղը 24/7 Wall St. հետազոտողների խմբի ցուցակում, որը հրապարակվել է պարբերականի կայքում:

 

Ծովափնյա քաղաքը տարբերվում է բնակարանների միջին արժեքով`245.000 դոլար, ինչն էապես բարձր է երկրում միջին արժեքից` 181.000 դոլար: Ընդ որում՝ Մայամիում եկամուտը, ընդհակառակը, ցածր է միջինից և կազմում է տարեկան 32.000 դոլար 1 տնային տնտեսության համար:



Մայամիում աղքատության շեմին է գտնվում բնակիչների 26.2%-ը, իսկ գոնե բակալավրի աստիճան ունի բնակչության ընդամենը 23.6%-ը: Այս քաղաքի բնակիչների 1%-ի միջին եկամուտը 45 անգամ գերազանցում է մյուս 99%-ի միջին եկամուտը:



Առաջատարների եռյակում են նաև ֆինանսական աղետի ենթարկված Դետրոյթ քաղաքը՝ Միչիգանում, և Պատերսոնը՝ Նյու Ջերսիում: