Ավտովթար Կոտայքի մարզում․ 37-ամյա վարորդը BMW X5-ով մի քանի էլեկտրասյուն է տապալել ու շրջվել․ կա 1 զոհ, 1 վիրավոր․shamshyan.com

23:47 • 03.07.16

Հուլիսի 3-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Աբովյան քաղաքի բնակիչ, 37-ամյա Հարություն Հակոբյանը իր վարած BMW X5 մակնիշի 74 SS 444 համարանիշի ավտոմեքենայով, Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հարվածել էլեկտրասյուներին, տապալել այն, այնուհետև մի քանի պտույտ շրջվելով բախվել ճանապարհի տնամերձ հողամասերից մեկի դարպասին։ 


Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Հ․ Հակոբյանը դուրս է շպրտվել ավտոմեքենայից և տեղում մահացել, իսկ նրա ուղևորուհին՝ Աբովյան քաղաքի բնակիչ, 30-ամյա Մարիամ Մկրտումյանը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է հիվանդանոց։

 

Շարունակությունը՝ այստեղ։