Չինաստանում ավարտվել է աշխարհի ամենամեծ ռադիոաստղադիտակի կառուցումը

12:42 • 03.07.16

Չինաստանում ավարտվել է աշխարհի ամենամեծ ռադիոաստղադիտակի կառուցումը, որը կօգտագործվի տիեզերքը հետազոտելու և այլմոլորակային կյանք փնտրելուն օգնելու համար, գրում է The Guardian-ը:

500 մետր տրամագծով Fast-ը զբաղեցնում է 30 ֆուտբոլային դաշտի համարժեք տարածք: Այն գտնվում է Գույչժոու հարավարևմտյան շրջանում:

Նշվում է, որ նախագծի գիտնականների համոզմամբ՝ նախագիծը կարող է տարբեր օբյեկտներ որոնել, ինչը կօգնի ավելի լավ հասկանալ տիեզերքի ծագումը և ընդլայնել այլմոլորակային կյանքի որոնումները:

Աստղադիտակը, որը կառուցելու համար պահանջվել է հինգ տարի, կսկսի գործել սեպտեմբերին: Դրա կառուցումն արժեցել է 180 միլիոն դոլար:

Տիեզերական ծրագրի զարգացումը, ինչպես ավելի վաղ հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, Չինաստանի առաջնահերթ ծրագրերից մեկն է:

 

 

Չինաստանում ավարտվել է աշխարհի ամենամեծ ռադիոաստղադիտակի կառուցումը