Փրկարարները հայտնաբերել են Իրկուտսկի մարզում կործանված Իլ-76-ի երկրորդ «սև արկղը» (տեսանյութ)

16:29 • 03.07.16


Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարները հայտնաբերել են ՌԴ ԱԻՆ-ի՝ Իրկուտսկի մարզում կործանված Իլ-76-ի երկրորդ «սև արկղը»։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ն, այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ ԱԻՆ-ի օպերատիվ շտաբում։

 

«Փրկարարները գտել են նավակողի երկու ինքնագրիչները՝  պարամետրական և ձայնային»,- ասել է  ՏԱՍՍ-ի զրուցակիցը։

 

Դրանք վերծանման համար փոխանցվելու են Միջպետական ավիացիոն կոմիտեին։

 

Հիշեցնենք, Իրկուտսկի մարզում վթարի էր ենթարկվել Ռուսաստանի ԱԻՆ-ի Իլ-76 ինքնաթիռը, կա 10 զոհ։