Նյու Յորքի Կենտրոնական այգում պայթյուն է որոտացել

20:17 • 03.07.16

 

Նյու Յորքի Կենտրոնական այգում պայթյուն է որոտացել: Հաղորդվում է, որ մի տղամարդ ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում:

CBS News-ի տեղեկացմամբ` պայթյունի մասին հաղորդում փրկարար ծառայությունն ստացել է տեղի ժամանակով 10:53-ին: Դեպքի վայր ժամանած շտապօգնության մեքենան պատգարակով հոսպիտալացրել է վիրավոր տղամարդուն:

New York Daily News-ի տվյալներով`տղամարդու ոտքերի տակ հրավառիչ է պայթել, ինչի հետևանքով վերջինս կորցրել է ոտքը

Միջադեպը տեղի է ունեցել Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիր, հրեա գրող Էլի Վիզելի հուղարկավորության արարողության անցկացման վայրի մոտակայքում:

Ականատեսների խոսքով` պայթյունն ուժեղ չի եղել: