Նոր Զելանդիայում 10 մլն դոլար արժողությամբ կոկաին են հայտնաբերել ձիու արձանում
Նոր Զելանդիայի ոստիկանությունը կեղծ ադամանդներով զարդարված ձիու արձանի գլխում կոկաին է հայտնաբերել։ Ոստիկանների հավաստմամբ՝ իրենք առգրավել են 35 կիլոգրամ քաշով ու 10 միլիոն դոլար արժողությամբ կոկաին, որը օդային ճանապարհով Մեխիկոյից տեղափոխված էր եղել Օքլենդ։
Միջադեպին մասնակցության կասկածով ու հետագա հետաքննության նպատակով ձերբակալվել են երկու մեքսիկացի և մեկ ամերիկացի, հաղորդում է BBC-ն։










