Տասնյակ զոհեր Պակիստանում և Հնդկաստանում՝ որպես ջրհեղեղների ու սողանքների արդյունք

15:34 • 03.07.16

Ջրհեղեղների ու սողանքների արդյունքում Պակիստանում և Հնդկաստանում մահացել է առնվազն 55 մարդ։ Պակիստանում գտնվող Չիտրալի շրջանում ջրհեղեղները վնասել են տներ ու մեկ մզկիթ՝ առնվազն 30 մարդու կյանք խլելով, հաղորդում է BBC-ն՝ հղում անելով պաշտոնական տվյալներին։

 

Վերջին օրերի ընթացքում Հնդկաստանի Ուտարախանդ և Արունաչալ Պրադեշ նահանգներում ևս 25 մարդ մահացել է ջրհեղեղների ու սողանքների արդյունքում։

 

Պակիստանի ու Հնդկաստանի որոշ բնակավայրեր ամբողջությամբ ծածկվել են ջրով, իսկ կարևոր մայրուղիները մասնակիորեն արգելափակված են։