Ռուսաստանը ֆինանսավորելու է Իրանն ու Ադրբեջանը միացնող երկաթգծի շինարարությունը
Ինչպես հաղորդում է իրանական Press TV-ն` «Ադրբեջանական երկաթուղիներ» ընկերության մամլո ներկայացուցիչը հայտնել է, որ «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը Բաքվում շահագրգիռ կողմերի հետ քննարկել է Ռաշտ (Իրան)- Աստարա (Ադրբեջան) երկաթգծի կառուցման ֆինանսավորման գործում իր մասնակցության հարցերը :
Աղբյուրի տվյալներով` ադրբեջանական, իրանական և ռուսական երկաթուղիների ներկայացուցիչները մասնակցել են բանակցություններին, որում ադրբեջանական կողմը գործընկերներին ներկայացրել է նախագիծն ու առաջնահերթ առաջադրանքները:
Բանակցությունների մասնակիցներն արդյունքում ստորագրել են վերջնական համաձայնագիրը:
Նախատեսվում է, որ երկաթգծով 5 մլն տոննա բեռ կտեղափոխվի շահագործման հանձնվելուց հետո:










