Brexit-ի կողմնակիցների առաջնորդ Նայջլ Ֆարաջը հրաժարական է տվել
Միացյալ Թագավորության անկախության կուսակցության առաջնորդ Նայջլ Ֆարաջը հայտարարել է հրաժարական տալու մասին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ֆարաջը հայտարարել է, որ կատարել է իր խնդիրը:
«ԵՄ-ից դուրս գալու աջակիցների հաղթանակը նշանակում է, որ ես իրականացրել եմ իմ քաղաքական ամբիցիաները»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ հունիսի 23-ին անցկացված հանրաքվեում բրիտանացիները ընտրել են Brexit-ը. Եվրամիությունից դուրս գալու օգտին է քվեարկել ընտրողների մոտ 52 տոկոսը:
Եվրամիությունից դուրս գալու կողմնակիցների առաջնորդը հայտնի է մի շարք սկանդալային հայտարարություններով, որոնք բազմիցս սկանդալի առիթ են դարձել:










