Երևանի Սարկավագի փողոցի շենքերի բակում կնոջ դի է հայնաբերվել

09:16 • 04.07.16

Հուլիսի 4-ին` ժամը 05.00-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարկավագի փողոցում՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի մոտակա բարձրահարկ շենքերից մեկի բակում, քաղաքացի է ընկած անգիտակից և անշարժ վիճակում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից։


Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:


Ժամը 05.20-ին թիվ 126/2 շենքի բակում հայտնաբերվել է բնակչուհի Լ. Վ.-ի (ծնվ. 1948թ) դին: