Սաուդյան Արաբիայում մզկիթի հարևանությամբ պայթյուններ են տեղի ունեցել
Սաուդյան Արաբիայում Էլ Կատիֆ քաղաքի մզկիթներից մեկի հարևանությամբ պայթյուններ են հնչել, հայտնում է Reuters գործակալությունը:
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել քաղաքայի բիզնես-թաղամասում: Պայթյունի վայրում մարմնի մասեր կան:
Al Arabia հեռուստաալիքը հայտնում է, որ պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը: Ենթադրվում է, որ մզկիթի հարևանությամբ հայտնաբերված մարմնի մասերը պատկանում են ահաբեկչին:
Մանրամասները պարզվում են, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:










