Չինաստանում արգելել են հրապարակել բամբասանքների վրա հիմնված լուրերը

10:16 • 04.07.16

Չինաստանի իշխանություններն ուժեղացնում են կայքերում և սոցիալական ցանցերում լուրերի տարածման հարցում հսկողությունը, գրում է lenta.ru-ն:

 

Համապատասխան որոշումը հրապարակվել է կիրակի օրը՝ հուլիսի 3-ին, համացանցային տեղեկատվության հարցերով պետական հանձնաժողովի կողմից: Գերատեսչությունը պահանջել է կայքերից, որպեսզի նրանք տարածեն «ճշմարտացի, համակողմանի, օբյեկտիվ և անաչառ» նորություններ:

 

Այսուհետ նաև արգելվում է հրապարակել սոցիալական ցանցերից ստացված չստուգված տեղեկատվությունը:

 

Բամբասանքների կամ «երևակայության ու ենթադրությունների վրա հիմնվելով փաստերը խեղաթյուրելը» խստիվ արգելվում է:

 

Չինաստանում արգելել են հրապարակել բամբասանքների վրա հիմնված լուրերը