Չինաստանում ուսանողներին շոգից ազատվելու համար տրամադրել են սառույցի հսկայական կտորներ
Չինաստանում Լուշանյա քոլեջի ուսանողներին սառույցի հսկայական կտորներ են տրամադրում շոգից փրկվելու համար, հայտնում է BBC-ն: Այդկերպ է ուսումնական հաստատության ղեկավարությունն արձագանքել հանրակացարաններում օդակարգավորման համակարգերի բացակայության մասին բողոքներին:
Նշվում է, որ ընդհանուր առմամբ 28 տոննա սառույցի համար ծախսվել է 5 հազար չինական յուան (750 դոլար): Սառույցն ուսանողներին տրամադրել են յուրաքանչյուր երեկո: Ուսանողները կոտրել են սառուցը և այն դույլերով տարել իրենց սենյակ:
Ուսումնական հաստատության գործողությունները ոչ միանշանակ արձագանք են ստացել չինական սոցիալական ցանցերում:










