Հուլիսի 5-ին ժամանակավորապես կսահմանափակվի մայրաքաղաքի որոշ փողոցների երթևեկը

20:46 • 04.07.16

«Երևանյան ամառ 2016» ծրագրի շրջանակում, Սահմանադրության օրվան և խորհրդանիշերին նվիրված միջոցառումներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 5-ին` ժամը 19.00-ից - 20.00-ն մայրաքաղաքի ներքոհիշյալ ճանապարհահատվածներում դադարեցվելու է տրանսպորտային երթևեկությունը՝ Ազատության հրապարակ - Թումանյան փողոց - Մաշտոցի պողոտա - Ամիրյան փողոց - Աբովյան փողոց - Թումանյան փողոց - Ազատության հրապարակ:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից և պատճառվող անհարմարությունների համար հայցում քաղաքացիների ներողամտությունը։