Ուղևորը ձերբակալվել է Դուբայից մեկնող թռիչքի ժամանակ «Ալլահ Աքբար» և «բում» գոռալով խուճապ առաջացնելու համար

13:28 • 04.07.16

Ինքնաթիռի ուղևորը, ով սարսափեցրել է ուղևորներին Բիրմինգհեմ ուղևորվող չվերթը կատարող տուրբուլենտության գոտում գտնվող ինքնաթիռի թռիչքի ժամանակ «Ալլահ Աքբար» և «բում» գոռալով, ձերբակալվել է 10 շաբաթով, գրում է The Daily Mail-ը:

 

Շեհրազ Սարվարը ինքնաթիռում խուճապ է առաջացրել՝ գոռալով այն ժամանակ, երբ երբ Դուբայից մեկնող Boeing 777-ը վայրէջքի ժամանակ տուրբուլենտության գոտի է մտել:

 

38-ամյա Շեհրազը ձերբակալվել է՝ խոստովանելով, որ օգտագործել է սպառնալից բառեր և պահվածք:

 

Միջադեպը տեղի է ունեցել այս տարվա փետրվարի 1-ին:

 

Ականատեսները պատմել են, որ երբ ինքնաթիռը տուրբուլենտության գոտի է մտել, Շեհրազը սկսել է շատ բարձր ձայնով անընդհատ   «Ալլահ Աքբար» գոռալ, իսկ երբ ինքնաթիռը վերջապես վայրէջք է կատարել, նա գոռացել է «բում»:

 

Որոշ ուղևորներ սկսել են լաց լինել, իսկ մի տղամարդ զայրացած հարձակվել է տղամարդու վրա, սակայն նրան կանգնեցրել են ինքնաթիռի անձնակազմի անդամները: