Գերմանիայում հաճախակիացել են լողավազաններում սեռական ոտնձգությունների դեպքերը

19:53 • 04.07.16

Գերմանիայում ամառային շրջանի սկսվելու հետ մեկտեղ կտրուկ աճել է քաղաքի բաց լողավազաններում սեռական ոտնձգությունների թիվը: Այդ մասին երկուշաբթի օրը գրել է Bild թերթը՝ վկայակոչելով սեռական բնույթի հանցագործությունները և մարդկանց անհետացման դեպքերը հետաքննող Դյուսելդորֆի ոստիկանության բաժնի փաստաթղթերը: 

Թերթը մասամբ հրապարակել է ներքին փաստաթղթի տեքստը: Այնտեղ մասնավորապես ասվում է, որ «գրանցվել է սեռական հողի վրա հանցագործությունների հսկայական աճ: Հատուկ ուշադրություն են գրավում բռնաբարության և երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությունների դեպքերը»: Ոստիկանությունն ընդգծել է, որ հանցագործները «մեծմասամբ ներգաղթյալներ» են: 

Ոստիկանությունը Bild-ին հաստատել է ծառայողական փաստաթղթի հավաստիությունը: