Իրաքում Նութելլա անունով հայտնի «ԻՊ» գրոհայինն ինքն իրեն պայթեցրել է
Իրաքի անվտանգության ուժերի աշխատակիցների հետ պայքարում «ԻՊ» գրոհային Աբու Հուրայրա ալ-Բրիտանին, որը հայտնի է նաև Նութելլա-ջիհադի անունով, պայթեցրել է ինքն իրեն, հաղորդում է The Daily Mail-ը։
Աբու Հուրայրան հայտնի է դարձել համացանցում տարածած իր քարոզչական տեսանյութերի շնորհիվ, որոնցում ինքը հանդես է եկել Nutella շոկոլադե մածուկի տարայով ու պատմել, թե ինչ լավ է ինքը ապրում «ԻՊ»-ում։
«Բամբասանքներին մի՛ հավատացեք, կարծես հինգաստղանի հյուրանոցում ապրեմ։ Մենք ամեն օր Nutella ենք ուտում»,- համոզում էր նա։
Գրոհայինի իրական անունը պարզելու անհաջող փորձերից հետո արևմտյան լրատվամիջոցները նրան մականուն են տվել։
Նութելա-ջիհադին դարձել է Մեծ Բրիտանիայից ժամանած չորրորդ գրոհայինը, ով ինքն իրեն պայթեցրել է «ԻՊ»-ի՝ Բայջի նավթավերամշակման գործարանը գրավելու և շրջակա տարածքների վրա վերահսկողություն հաստատելու անհաջող փորձերի ժամանակ։










