Լեհաստանը ժամանակավոր հսկողություն է սահմանել ԵՄ երկրների հետ սահմաններին

10:22 • 04.07.16

Լեհաստանը 1 ամսով հսկողություն է սահմանել Եվրամիության երկրների՝ Չեխիայի, Գերմանիայի, Սլովակիայի, Լիտվայի հետ սահմաններին, ինչպես նաև նավահանգիստներում և օդանավակայաններում, հայտնում է РИА Новости-ն:

 

Այդ միջոցները պայմանավորված են Լեհաստանում հուլիսի 8-9-ը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի և հուլիսի վերջին Երիտասարդության համաշխարհային օրերի անցկացման հետ:

 

Հսկողությունն իրականացվելու է ընտրովի՝ առանձին անձանց նկատմամբ այլ երկրների կողմից ներկայացված տեղեկատվության ուսումնասիրության հիման վրա:

 

Շենգենյան գոտու երկրների հետ սահմանին նշված է 285 վայր, որտեղ հնարավոր է հատել սահմանը: Այդ հատվածներում աշխատելու է «շարժական սահմանային հսկողություն»: Սահմանապահներն օգտագործելու են հատուկ տրանսպորտ, որը զինված է լինելու տվյալների բազաներ մուտք գործելու հնարավորությամբ և փաստաթղթերի իսկությունը ստուգելու համար անհրաժեշտ սարքերով: