Շեքսպիրն իրականում Շեյխ Փիրն է՝ գաղտնի մուսուլման. թուրք պատմաբան
Թուրք գրող, պատմաբան, 83-ամյա Քադիր Մըսըրօղլուն հայտարարել է, թե աշխարհահռչակ անգլիացի գրող Ուիլյամ Շեքսպիրն իրականում «գաղտնի մուսուլման» է:
Ինչպես տեղեկացնում է CNN Turk-ը, Մըսըրօղլուի պնդմամբ՝ մուսուլման գրողի իրական անունը Շեյխ Փիր է:
«Շեքսպիրն ապրել է 500 տարի առաջ: Նա անգլիացի չէ: Ո՛չ դրանից հետո, ո՛չ դրանից առաջ Անգլիայում Շեքսպիր անունով մարդ չի եղել: Շեքսպիրն իրականում Շեյխ Փիրն է՝ գաղտնի մուսուլման է»,-ասել է նա










