Մոսկվա-Վլադիվոստոկ չվերթը 6 ժամով հետաձգվել է՝ ուղևորներից մեկի ամուսնալուծվելու ցանկության պատճառով
Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանից դեպի Վլադիվաստոկ չվերթը հետաձգվել է 6 ժամով, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:
Ուղևորների համաձայն՝ պատճառը եղել է այն, որ մի կին մտափոխվել է թռչել:
Օդանավակայանի տեղեկատու ծառայությունից հաղորդել են չվերթի ուշացման մասին, սակայն պատճառները չեն նշել:
Սակայն սոցցանցում տեղեկություն է հայտնվել այն մասին, որ չվերթի ուշացման պատճառը եղել է ուղևորուհիներից մեկի՝ թռիչքից անմիջապես առաջ ինքնաթիռից դուրս գալու որոշումը:
Ուղևորներից մեկը հաղորդել է, որ կինը մտափոխվել է, քանի որ ցանկացել է ամուսնալուծվել:










