ՌԴ-ի համար բազա առաջարկելը ահաբեկչության դեմ Թուրքիայի պայքարը ցույց տալու փորձ է. ռուսաստանցի ռազմական փորձագետ
Ռուսաստանին առաջարկելով «Ինջիրլիքի» ռազմական ավիաբազան՝ Թուրքիան փորձում է ցույց տալ, թե ինչպես է պայքարում ահաբեկչության դեմ: Այդ մասին life.ru-ին հայտնել է գնդապետ, ռազմական փորձագետ Միխայիլ Տիմոշենկոն:
«Նրանք որոշել են ցույց տալ, որ իրենք այդքան բաց են, իրենք պայքարում են ահաբեկչության դեմ: Որոշել են ցույց տալ թուրքական հոգու ողջ խորությունը»,- ասել է նա:
Տիմոշենկոն հավելել է, որ վերջնական որոշում դեռ չկա:
«Դա դեռ որոշված չէ, դա առաջարկ է: Իսկ թե ինչ պայմաններով, ինչպես … Պետք է քննարկել: Այնտեղ ամերիկացիներ են, չէ՞, կողքը կագնած»,- նշել է Տիմոշենկոն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիան պատրաստ է Ռուսաստանին տրամադրել «Ինջիրլիք» ավիաբազան։ Այդ մասին հայտարարել էր երկրի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն: Չավուշօղլուն հայտարարել էր, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը բոլորի ընդհանուր թշնամին է:
«Ուրեմն ինչո՞ւ Ռուսաստանի հետ «Ինջիրլիքում» չհամագործակցենք»,-ասել էր նա:
Ռուսաստանի Պետական դումայի պաշտպանության հարցերով հանձնաժողովի ղեկավարի առաջին տեղակալ Անդրեյ Կրասովն իր հերթին հայտարարել էր, որ «Ինջիրլիք» ավիաբազան օգտագործելու Թուրքիայի առաջարկը բարեկամական քայլ է, սակայն որոշումը պետք է կայացնի ռուսական ռազմական հրամանատարությունը:










