Ջասթին Տրյուդոն դարձել է Կանադայի առաջին վարչապետը, ով նույնասեռականների շքերթի է մասնակցել (լուսանկարներ)
Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն դարձել է երկրի առաջին գործող վարչապետը, որն այցելել է Տորոնտոյում անցկացված նույնասեռականների շքերթին, տեղեկացնում է korrespondent.net-ը:
«Ինձ համար սա ևս մի հրաշալի տոնակատարություն է նույնասեռականների համայնքի կողմից: Ես այստեղ եղել եմ նաև անցյալ տարիներին, և անհանգստացնում է, որ դա մեծ գործ է համարվում»,-ասել է նա:
Վարչապետն ընդգծել է սեռական փոքրամասնությունների իրավունքներն ընդլայնող օրենքների ընդունման անհրաժեշտության մասին:














