Ավստրալիայում Թրամփի տեսքով փքաբլիթներ են պատրաստել (լուսանկար)
Ավստրալիայում ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալ Թրամփի նմանությամբ փքաբլիթներ են պատրաստել:
Ինչպես տեղեկացնում է Mashable-ն, փքաբլիթների գաղափարը Doughnut Time ցանցինն է:
«Եթե Դոնալդ Թրամփի՝ որպես ԱՄՆ նախագահ ընտրվելու գաղափարը 2016 թվականին շատ ախորժաբեր է հնչում, հնարավոր է, որ դրա ուտելի տարբերակը ձեր ճաշակով լինի»,-գրում է պարբերականը:
Թրամփի տեսքով փքաբլիթները նվիրված են եղել ԱՄՆ-ի անկախության օրվա, որը նշվում է հուլիսի 4-ին:
Թխվածքը քաղաքական գործչի սանրվածքն ունի, փքաբլիթը կոչվում է Hair Dependence Day:











