Dior-ը Փարիզում ներկայացրել է Haute Couture հավաքածուն (լուսանկարներ)

11:39 • 05.07.16

Ֆրանսիական Dior նորաձևության տունը Փարիզում մեկնարկած Բարձր նորաձևության շաբաթվա շրջանակում  ներկայացրել է Haute Couture հավաքածուն, որն աչքի է ընկնում իր մեներանգությամբ:

 

Ինչպես նշում է Tatler-ը, բրենդի կրեատիվ դիզայներական խումբը գլխավորող Լյուսի Մայերն ու Սերժ Ռուֆյեն աշնանային հավաքածուն ստեղծելիս նախապատվությունը տվել են սև ու սպիտակ գույներին. բացառություն են միայն մի շարք մոդելների վրա ոսկեգույն զարդերը:

 

Աղբյուրը նկատում է, որ հավաքածուում գույների խիստ սահմանափակ լինելը դիզայներները փոխհատուցել են հագուստների արտասովոր ձևվածքով: