Եգիպտոսի դատարանը նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիին ներառել է ահաբեկիչների ցուցակի մեջ

01:30 • 05.07.16

Կահիրեում քրեական դատարանը Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիին ներառել է ահաբեկչական ցուցակի մեջ, հաղորդում է Anadolu գործակալությունը։

Բացի Մուրսիից՝ դատարանի որոշմամբ ցուցակի մեջ ներառվել են «Մուսուլման եղբայրների» միության 35 բարձրաստիճան անդամ։

Ահաբեկիչների ցուցակում ընդգրկված է կազմակերպության գերագույն խորհրդատու Մուհամմեդ Բադիան, Եգիպտոսի խորհրարանի նախկին ղեկավար Սաադ ալ-Քատատնին և ուրիշներ։

Եգիպտոսի դատարանը նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիին ներառել է ահաբեկիչների ցուցակի մեջ