Իսլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականին հայրենիքում հերոսների պես են դիմավորել (լուսանկարներ, տեսանյութեր)

12:04 • 05.07.16

Տասնյակ հազարավոր իսլանդացիներ հավաքվել են մայրաքաղաք Ռեյկյավիկի կենտրոնում, որպեսզի հանդիսավորությամբ դիմավորեն ֆուտբոլի ազգային հավաքականին, որը, ի զարմանս բոլորի, հասել է մինչև Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչ:

 

Ինչպես նշում է bbc.com-ը, թմբուկների հնչյունների ներքո ֆուտբոլիստները բաց տանիքով ավտոբուսով անցել են քաղաքի փողոցներով, ինչից հետո հավաքականի մարզիչ Հեյմիր Հադլգրիմսոնն ու ֆուտբոլիստներն իրենց երախտիքի խոսքն են ասել խանդավառված երկրպագուներին:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ Իսլանդիան առաջին անգամ է մասնակցել ֆուտբոլի Եվրոպայի առաջնությանը: Հասնելով քառորդ եզրափակիչ`հավաքականը 5:2 հաշվով պարտվել է Ֆրանսիային: Իսկ նախքան այդ իսլանդացիները մրցապայքարից դուրս են թողել Անգլիային ու Ավստրիային:

 

Իսլանդիայի բնակչությունն ընդամենը 329.000 է, և շատերի համար անսպասելի էր այն փաստը, որ նման փոքր երկրի հավաքականը կարող էր նման բարձր արդյունքի հասնել առաջնությունում:

 

Տեսանյութերը կարող եք դիտել այստեղ.