Իտալիայում 38 մարդ է ձերբակալվել` անօրինական ներգաղթյալներին ԵՄ տեղափոխելու համար

10:14 • 05.07.16

Իտալիայում ոստիկանությունը կանխել է մաքսանենգների խմբի գործունեությունը, ովքեր կասկածվում են Հյուսիսային Աֆրիկայից «հազարավոր ներգաղթյալների» Իտալիա տեղափոխելու համար, գրում է Deutsche Welle-ն:



Ընդհանուր առմամբ, Սիցիլիայում, Հռոմում և Հյուսիսային Իտալիայում ձերբակալվել է 38 մարդ, նրանցից 25-ը Էրիթրեայի քաղաքացիներ են, 12-ը` Եթովպիայի, մեկը՝ Իտալիայի: Բացի մարդկանց անօրինական տեղափոխումից, մաքսանենգներին վերագրում են նաև թմրանյութերի վաճառք և ֆինանսական անօրինական գործողություններ:


Անձը, որն օգնել է բացահայտել քրեական կառույցը և ով նախկինում նույնպես մաքսանենգ է եղել, համագործակցում է քննիչների հետ 2014 թվականից:

 

Նրա խոսքով՝ փախստականներին, ովքեր չեն կարողացել վճարել ճանապարհի համար, տվել են մարդկանց օրգանների վաճառքով զբաղվող եգիպտոսցիներին: