Մեկ շաբաթում Ճապոնիայում շոգից վեց մարդ է մահացել
Վերջին շաբաթվա ընթացքում Ճապոնիայում ամենաքիչը 2847 մարդ է հոսպիտալացվել ջերմային հարվածի պատճառով, վեցը մահացել է։ Այդ մասին երեքշաբթի հայտարարել է Երկրի գլխավոր հրշեջ վարչության ներկայացուցիչը՝ հաղորդում է TASS-ը։
Ըստ գերատեսչության տվյալների՝ հունիսի համեմատ շոգից տուժածների թիվն ավելացել է երեք անգամ։ Ընդհանուր առմամբ, ապրիլի վերջին Ճապոնիայի հիվանդանոցներում 9.000 մարդ է հայտնվել ջերմային հարվածի պատճառով։
Անցած հանգստյան օրերին Ճապոնիայի ողջ տարածքում շոգ եղանակ է հաստատվել։ Երկրի մի շարք կենտրոնական շրջաններում օդի ջերմաստիճանը ցերեկը հասել է 38 աստիճան Ցելսյուսի։ Տեղի բժիշկները կոչ են անում բնակիչներին երկար ժամանակ չմնալ արևի տակ, գլխարկներ կրել և որքան հնարավոր է շատ հեղուկ օգտագործել։
Ճապոնիայի օդերևութաբանական կենտրոնն այս տարի տարրերային շոգ ամառ է կանխատեսում։ Ինչպես նախատեսվում է՝ ամռան ամենաշոգ հատվածը կլինի հուլիսի վերջին և օգոստոսի սկզբին։
Նշենք, որ անցած տարի շոգի պատճառով Ճապոնիայում ավելի քան 100 մարդ էր մահացել, ևս 53 հզ-ը հոսպիտալացվել էր։










